Արագ գաթա

Բաղադրությունը

Խմորի համար՝

  • ալյուր – 400գր
  • կարագ – 250գր
  • ձու – 2 հատ+ 1 սպիտակուց
  • սոդա – 1թ/գդ
  • վանիլին – 10գր
  • թթվասեր – 250գր

Միջուկի համար՝

  • ալյուր – 1 բաժակ
  • կարագ – 125գր
  • շաքարավազ – 1,5 բաժակ
  • վանիլին – 5 գր
  • Վրան քսելու համար՝
  • ձու – 1 հատ(դեղնուց)
  • կաթ – 1ճ/գդ

Պատրաստման եղանակը

Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուր, սոդան, վանիլինն ու սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով վերածելով փշրանքի: Ստացված փշրանքի կենտրոնում անում ենք փոսիկ, այդ փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, ավելացնում ենք ձվերն ու սպիտակուցը, խառնում ենք ստացված զանգվածը պատառաքաղով ու հունցում ենք փափուկ խմոր:Միջուկի համար առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրն ու սառեցրած կարագը: Տրորում ենք ստացված զանգվածը ձեռքերով վերածելով փշրանքի, ապա ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը և խառնում:
Պատրաստի խմորը բաժանում ենք 3 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում 3 մմ շերտով, վրան լցնում ենք պատրաստի միջուկը և փաթաթում ռուլետի ձևով:
Ստացված ռուլետները կտրատում ենք, տալով գաթայի տեսք, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք հարած դեղնուցն ու կաթը և թխում ջեռոցում 25-30 րոպե 180 աստիճանում:Պատրաստի գաթան հանում ենք ջեռոցից, թողնում որ սառչի և մատուցում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք