Բաղադրությունը
Խմորի համար՝
- ալյուր – 800-900 գր
- մեղր – 500 գր
- կարագ – 250 գր
- կաթ – 200 մլ
- ձու – 4 հատ
- շաքարավազ – 250 գր
- սոդա – 3 ճ/գդ
- աղ – 0,5 թ/գդ
- նարինջ – 1 հատ (կեղև)
- դարչին – 50 գր.
- կոճապղպեղ (имбирь) – 15 գր
- մեխակ – 10 գր
- մշկընկույզ (мускатный орех) – 10 գր
- հիլ(кардамон) – 10 գր
- աստղային անիսոն – 10 գր
- պղպեղ սև – 3 գր
- ջեմ – ըստ ճաշակի
- շոկոլադ սև – ըստ ճաշակի
- կարագ – 50 գր
- ընկույզ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակները
Պատրաստում ենք խմորը։ Կաթսայի մեջ լցնում ենք մեղրը, կարագն ու շաքարավազը և մարմանդ կրակին եռացնում ենք, ինչից հետո էլ՝ հովացնում։ Առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրը, համեմունքները, սոդան ու աղը և լավ խառնում ենք։ Կամաց-կամաց ավելացնում ենք մեղրային խառնուրդը, նարնջի քերած կեղևը ու լավ խառնում ենք։Խմորը 3 հավասար մասերի ենք բաժանում, մի փոքր ալյուր ցանում և ուղղանկյունաձև գրտնակում։ Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում յուրաքանչյուրը 15 րոպե։Առաջին շերտի վրա քսում ենք ջեմը, դնում երկրորդ շերտը և վրան կրկին ջեմ քսում։Դնում ենք երրորդ շերտը, վրան ծանրություն դնում և ողջ գիշեր թողնում այդպես։Առավոտյան թխվածքը երեք հավասար մասերի ենք բաժանում։Այնուհետև շոկոլադը և կարագը հալեցնում ու ջնարակը տարածում փոքր թխվածքների վրա։ Վերջում լցնում ենք մանրացված ընկույզը։հական թխվածք , որն արժե գոնե մեկ անգամ փորձել:
