Բաղադրությունը
- լոլիկ 5 հատ
- պանիր 200 գրամ
- սունկ 250 գրամ
- սոխ 1 գլուխ
- ձու 2 հատ
- յուղ 0.5 ճաշի գդալ
- կարագ 15 գրամ
- կաթ
- հաց
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակները
Սունկը լվանալ, մաքրել, խաշել, ապա շերտերով կտրատել ու տապակել: Լոլիկը կտրատել շերտերով, սոխը մանր կտրատել: Պանիրը խոշոր քերել, հացը մանր փշրել: Թավան պատել կարագով, մի քանի շերտ լոլիկ տեղադրել, աղ ու պղպեղ անել: Այնուհետև տեղադրել սունկն ու սոխը: Ձուն հարել կաթով ու յուղով, լցնել լոլիկների վրա, ցանել պանիր ու մանրացրած հացը: Դնել կրակին մի քանի րոպեով: Մատուցել նույն թավայով:
