Բաղադրությունը
- գր. հավի կրծքամիս,
- 3 ձու,
- 400 գր. կարտոֆիլ,
- 300 գր. գազար,
- 200 գր. պահածոյացված սունկ,
- սոխ, մայոնեզ, աղ:
Պատրաստման եղանակները
Հավի կրծքամիսը խաշել և մանր խորանարդիկներով կտրատել: Խաշել նաև կարտոֆիլը, գազարը ու անցկացնել քերիչով: Կտրատել նաև սունկը և սոխը, իսկ ձուն մանր քերիչով անցկացնել:
Ափսեի մեջ լցնել կարտոֆիլը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Կարտոֆիլի վրա լցնել սունկը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Այնուհետև գազարը, հավը, սոխը նույն կերպ ավելացնել շերտերի վրա, այս ամենի վրա տարածել քերիչով անցկացված ձուն: Աղցանը զարդարել կանաչիով:
