Բաղադրությունը
- ձիթապտուղ սև – 100գր
- խոզապուխտ – 200գր
- եգիպտացորեն պահածոյացված – 300գր
- սունկ շամպինիոն պահածոյացված – 100գր
- ձու – 2 հատ
- հազարի թերթեր
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
Առաջին հերթին եփում ենք 2 ձուն, ապա թողնում սառչեն:
Կտրատում ենք խոզապուխտը, սունկը, ձիթապտուղը, ձուն և լցնում աղցանամանի մեջ, որտեղ ավելացնում ենք նաև եգիպտացորենը:Ստացված զանգվածը լավ խառնում ենք մայոնեզով: Ցանկության դեպքում կարելի է աղցանը համեմել քիչ աղով:Ապակե թափանցիկ բաժակների մեջ դնում ենք հազարի տերևները, ապա լցնում աղցանը և մատուցում:Ի դեպ, խոզապուխտով աղցանի խառնուրդը կարելի է պատրաստել նախօրոք, սակայն մայոնեզը պետք է ավելացնել միայն մատուցելուց առաջ:
