Բաղադրությունը
- հավ գրամ
- ռեհան
- ձեթ 70 մլ
- սխտոր 6 պճեղ
- կիտրոն 1 հատ
- սպիտակ գինի 200 մլ
- ալյուր
- աղ
Պատրաստման եղանակները
Հավը բաժանել մասերի, թավալել ալյուրի մեջ, ձիթայուղով տապակել, հանել ափսեի մեջ, աղ անել: Նույն յուղի մեջ լցնել ոչ մանր կտրտած սխտորը, ոչ մանր կտրտած ռեհանը, միասին թեթևակի տապակել, կաթսայի մեջ վերադարձնել հավի կտորները, գինի լցնել, կրակն իջեցնել, կափարիչ դնել, եփել 20-30 րոպե: Վերջում կիտրոնի հյութ լցնել, մատուցել սոուսով:
