Բաղադրությունը
- հավի միս 400 գրամ
- մաղադանոս 1 ճաշի գդալ
- պանիր 200 գրամ
- գազար 2 հատ
- տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
- կարմիր աղացած պղպեղ 1 թեյի գդալ
- դարչին 1 պտղունց
- կարագ 100 գրամ
- լավաշ 3 հատ
- աղ
- սև պղպեղ
- մայոնեզ
Պատրաստման եղանակները
Հավի միսը նախապես խաշել, մանր կտրտել, լցնել թասի մեջ, վրան քերել նախապես թեթևակի խաշած գազարը, քերել նաև պանիրը: Ավելացնել կտրտած մաղադանոսը, համեմել պղպեղներով, դարչինով, աղով, ըստ ցանկության մի քիչ մայոնեզ ավելացնել, խառնել: Լավաշը կտրտել 10սմ հաստության շերտերի, վրան հալեցրած կարագ քսել, մի ծայրին 1ճ/գդ. լցոն դնել և փաթաթել եռանկյունու ձևով: Շարել յուղած տապակու մեջ, երեսին էլ առատորեն կարագ քսել և դնել ջեռոցը: Հենց կարմրի հանել ջեռոցից: Մատուցել անմիջապես:
