Բաղադրությունը
- լավաշ 2 հատ
- տավարի միս 300 գրամ
- բրինձ 100 գրամ
- կաթնաշոռ 200 գրամ
- կանաչ սոխ
- սամիթ
- մաղադանոս 0,5 փունջ
- սոխ 1 գլուխ
- ձեթ
- աղ
- սև պղպեղ
- ձու 2 հատ
- մածուն 0,5 թեյի բաժակ
- գազավորված ջուր 0,5 թեյի բաժակ
Պատրաստման եղանակները
Կաթսայի մեջ ջուր եռացնել, բրինձ եփել: Գլուխ սոխը մանր կտրտել, բուսայուղով տապակել: Թափանցիկ դարձած սոխին ավելացնել տավարի աղացած միսը, շարունակել տապակել, համեմել աղ ու պղպեղով, լցնել ջրքամած բրինձը, խառնել, կրակից վերցնել: Կաթնաշոռը տրորել, ավելացնել մանր կտրտած կանաչ սոխը, սխտորը, սամիթը, համեմել աղ ու սև պղպեղով, խառնել: Մսով խճողակին մանր կտրտած մաղադանոս ավելացնել, խառնել: Լավաշները կիսել, ամեն կեսին կաթնաշոռով կամ մսով խճողակ դնել, երկար տոլմայի նման փաթաթել, դնել ջեռոցի յուղած տապակի մեջ: Թասի մեջ ձվերն ու մածունը լավ հարել, ավելացնել հանքային ջուրը, խառնել, լցնել ջեռեփուկի փաթեթների վրա, թողնել 20-25 րոպե, որպեսզի սոուսը ներծծվի: Եփել 180* նախապես տաքացրած ջեռոցում` մինչև կարմիր կեղև կապեն: Մատուցել կանաչ աղցանի հետ:
