Բաղադրությունը
- 350 գր. կարտոֆիլ
- 200 գր. ապխտած երշիկ
- 250 գր. պահածոյացված շամպինիոն
- 200 գր. կանաչ խնձոր
- մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակները
Կարտոֆիլը խաշել, սառչելուց հետո խորանարդաձև կտրատել: Երշիկը կտրատել երկարավուն: Սունկը նույնպես մանրացնել: Խնձորը կեղևազրկել և ոչ շատ մանր կտրատել: Այս ամենը խառնել իրար, ավելացնելով մայոնեզ և անհրաժեշտության դեպքում աղ անել:
