Բաղադրությունը
- կակաո – 5 ճ/գդ
- կարագ – 50 գր
- վանիլին – 1 պտղունց
- փխրեցուցիչ – 0,5 թ/գդ
- շաքարավազ – 180 գր
- ալյուր – 6 ճ/գդ
- ձու – 3 հատ
- թթվասեր – 4 ճ/գդ
- աղ – 1 պտղունց
- շաքարի փոշի – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք ձվերը, վանիլինը, կակաոն և աղը։ Զանգվածը շատ լավ հարում ենք, ինչից հետո էլ ավելացնում ենք թթվասերն ու ալյուրը։Խմորը լցնում ենք բուսայուղապատ ձևամանների մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 25 րոպե։Մաֆինները ցանկության դեպքում կարող ենք դնել թղթե ձևամանների մեջ, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել։
