Բաղադրությունը
- 600 գր. ապխտած հավի բուդիկներ
- 200 գր. հաց
- 1 տուփ պահածոյացված ոլոռ
- ձեթ
- մայոնեզ
- սամիթ
Պատրաստման եղանակները
Հացը խորանարդիկների տեսքով կտրատել, ձեթի մեջ տապակել այնքան, մինչև դառնա ոսկեգույն: Հավի բուդիկներից կաշին դուրս հանել և միսը փոքր խորանարդիկներով կտրատել: Տապակված հացը, հավի միսը և ոլոռը խառնել իրար և ավելացնել մայոնեզ: Կարող եք զարդարել սամիթով:
