Բաղադրությունը
- 1 բաժակ բրինձ
- 3-4 կանաչ պղպեղ
- 150 գրամ կանաչ սխտոր
- համեմ
- սամիթ
- մաղադանոս
- ձեթ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1․Բրինձը լվանալ և խաշել եռացող աղ արած ջրի մեջ։ Պատրաստի բրինձը ջրքամել։
2․Բիբարը լվանալ, բարակ կտրատել։ Կանաչ սխտորը նույնպես լվանալ և կտրատել 3-4 սմ երկարությամբ կտորների։
3․Թավայի մեջ տաքացնել ձեթը , ավելացնել կտրատած կանաչ պղպեղը, տապակել 4-5 րոպե, ապա ավելացնել կանաչ սխտորը։ Տապակել ևս 3-4 րոպե, ավելացնել կտրատած կանաչիները, համեմել սև պղպեղով։ Ավելացնել ջրքամած բրինձը, խառնել և մատուցել։
Բարի ախորժակ
