Բաղադրությունը
Պրոֆիտրոլիի համար՝
- կաթ – 90 մլ
- ջուր – 90 մլ
- աղ – 1 պտղունց
- կարագ – 85 գր
- ալյուր – 130 գր
- ձու – 3 հատ
Աղցանի համար՝
- հավի բուդ – 2 հատ
- լոլիկ – 1 հատ
- տաքդեղ կարմիր – 1 հատ (պահածոյացված)
- սխտոր – 1 պճեղ
- մանանեխ – 1 ճ/գդ
- սոխ կանաչ – մի քանի ճյուղ
- մայոնեզ – 1 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնում ենք ջուրն ու կաթը, ավելացնում ենք աղը և կտրատած կարագը: Մարմանդ կրակին եփում ենք, մինչև կարագը հալչի, այնուհետև ավելացնում ենք ալյուրը: Զանգվածը խառնում ենք, մինչև այն գնդվի:
Կաթսան դնում ենք գոլորշու վրա և խառնելով հատ առ հատ ավելացնում ենք ձվերը: Խմորը չպետք է ջրիկանա:Խմորը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և 10-11 մմ գնդիկներվ լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:Պատրաստում ենք միջուկը: Լոլիկը կտրատում ենք, մաքրում միջուկը, ավելացնում ենք կտրատած հավի միսը, տաքդեղը, սխտորն ու սոխը: Վերջում լցնում ենք մայոնեզը, աղն ու մանանեխը և լավ խառնում ենք:Պատրաստի պրոֆիտրոլիները հովացնում ենք, մեջտեղից կտրատում և լցոնում:
