Բաղադրությունը
- կարտոֆիլ – 1 կգ
- միս տավարի (աղացած) – 300 գր
- սոխ – 100 գր
- թթվասեր – 1 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- բուսայուղ – տապակելու համար
- մշկընկույզ (мускатный орех) – 0,5 թ/գդ
Պատրաստման եղանակը
Սոխի կեսը հնարավորինս մանր կտրատում ենք, աղի, պղպեղի ու այլ համեմունքների հետ խառնում մսին: Խճողակը լավ հունցում ենք, որպեսզի համասեռ դառնա:Կարտոֆիլը մաքրում ենք, մանր քերիչով քերում սոխի մյուս կեսի հետ, անմիջապես ավելացնում ենք թթվասերը և խառնում: Կարտոֆիլը լցնում ենք մանր ցանցի մեջ, հեղուկը դատարկում ենք, կարտոֆիլային զանգվածին աղ ավելացնում և խառնում:Կարտոֆիլից մի քիչ վերցնում ենք, ձեռքի մեջ տափակացնում և մեջը դնում միսը:Խնամքով փաթաթում ենք:Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք, կոտլետները դնում մեջը և տապակում 5 րոպե միջին ուժգնության կրակին, մինչև ոսկեգույն կեղև առաջանալը: Շրջում ենք, տապակում մյուս կողմից:Կոտլետները դնում ենք ձևամանի մեջ և փայլաթիթեղով կամ կափարիչով ամուր փակում: Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 40-60 րոպե թխումՄատուցում ենք տաք վիճակում, թթվասերի հետ:
