Բաղադրությունը`
- 400 գրամ սպագետի
- 2 կտոր հավի կրծքամիս
- 400 գրամ սունկ
- 250 գրամ հալած պանիր
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Սպագետին եփել տուփ վրա գրված ցուցումների համաձայն։
2․Հավի միսը լվանալ, չորացնել խոհանոցային անձեռոցիկով և կտրատել խորանարդաձև։ Սունկը լվանալ, ջրքամել ևկտրատել երկարությամբ այնպես, որ սունկը պահպանի իր ամբողջական տեսքը։
3․Թավայի մեջ տաքացնել 1 ճ/գ ձեթ, ավելացնել հավի միսը, տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել սունկը։ Երբ պատրաստ լինի, ավելացնել հալած պանիրը, խառնել, թողնել 2-3 րոպե, ապա ավելացնել խաշած սպագետին։ Մատուցել տաք վիճակում։
Բարի ախորժակ
