Բաղադրությունը
- հավի կրծքամիս – 400գր
- ձու – 4 հատ
- եգիպտացորեն պահածոյացված – 300գր
- մայոնեզ – 2 ճ/գդ
- աղ
- պղպեղ սև
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել, կտրատել:Ձուն կոտրել խորը տարայի մեջ, համեմել աղ և պղպեղով, հարել: Թավան պատել բուսայուղով, տաքացնել, ապա վրան լցնել մի քիչ հարված ձվից և տապակել 2 կողմից:Նույն կերպով պատրաստել ձվածեղի մյուս նրբաբլիթները, ապա կտրատել կարճ ձողիկների:Աղցանամանի մեջ լցնել կտրատված հավի միսը, նրբաբլիթները, եգիպտացորենը, համեմել աղով, պղպեղով և խառնել մայոնեզով:Ցանկության դեպքում ացանի մեջ ավելացնել նաև մարինացված վարունգ. այն հետաքրքիր համ է հաղորդում աղցանին: Իսկ մատուցելիս աղցանը կարելի է զարդարել թարմ վարունգի կտրատված շրջանակներով:Հավի կրծքամսով և ձվածեղով աղցանի այս բաղադրատոմսին ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մարինացված վարունգ. այն հետաքրքիր համ կհաղորդի վերջինիա:
