Բաղադրությունը
- պանիր – 200 գր
- խոզապուխտ – 100 գր
- հազարի թերթեր – 200 գր
- տաքդեղ – 100 գր (մարինացված)
- մայոնեզ – 125 գր
- սոխ կանաչ – 2-3 ճյուղ
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խոզապուխտը ձողաձև կտրատում ենք։Նույն ձևով կտրատում ենք նաև պանիրը։Տաքդեղը բլենդերում խյուսի ենք վերածում, խառնում մայոնեզի հետ և ըստ ճաշակի համեմում աղով։Հազարի տերևները ձեռքով մեծ կտորների ենք բաժանում և դնում մատուցարանի վրա։Վրան ենք լցնում պանիրն ու խոզապուխտը, թեքությամբ կտրած կանաչ սոխը և տաքդեղի ու մայոնեզի խառնուրդով համեմում։Բարի ախորժակ։
