Բաղադրությունը
- բազուկ – 3 հատ
- սխտոր – 3 պճեղ
- մայոնեզ – 2ճ/գդ
- ընկույզ – 50գր
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խաշում ենք բազուկ, մաքրում և անցկացնում քերիչով:Կտրատում ենք սխտորը և ավելացնում քերած բազուկի վրա:Ավելացնում ենք մանր կտրատված ընկույզը, մայոնեզն ու աղը և խառնում ստացված զանգվածը:
Պատրաստի աղցանը տեղափոխում ենք սառնարան 15 րոպեով, ապա հանում ենք և մատուցում:
