Բաղադրությունը`
խմոր
- կաթ – 1 բաժակ,
- շաքարավազ – կես բաժակ,
- մեղր – 2 ճ. գդ.,
- կարագ – 100 գ,
- սոդա – կես թ. գդ.
- ալյուր – 400 գ,
- ձու – 2 հատ,
- կակաո – 3 ճ. գդ.
կրեմ
- ձու – 1 հատ,
- ալյուր – 2 ճ. գդ.,
- շաքարավազ – 100 գ,
- կաթ – 300 մլ,
- կարագ – 1.5 տուփ,
- ընկույզ – 100 գ
Պատրաստման եղանակը`
Կաթը, մեղրը, ձուն, սոդան, շաքարավազը, կակաոն լցնել թասի մեջ, եփել գոլորշու վրա: Եփել անընդհատ խառնելով, մինչև զանգվածը փրփրի, և ծավալը մեծանա: Կրակից վերցնել, միանգամից ավելացնել ալյուրը, արագ խառնել: Բաժանել 7 մասի: Բացել, քանի դեռ խմորը լրիվ չի սառել: Տաք վիճակում այն ավելի հեշտ է բացվում: Թխել 180 աստիճանում: Կրեմի կաթը, շաքարավազը եփել: Ձուն հարել, ալյուրը խառնել ձվին այնպես, որ գնդիկներ չմնան: Եփվող կաթի զանգվածին քիչ-քիչ ավելացնել ձվի խառնուրդը, խառնել անդադար: Երվ կրեմը պատրաստ է, բավականաչափ թանձր է, վերցնել կրակից, թողնել հովանա: Ապա կարագը հարել, գդալ-գդալ ավելացնել եփված կրեմն ու խառնել: Ավելացնել մանրացրած ընկույզը, կարելի է՝ մի քիչ վանիլ: Կրեմը քսել խմորներին, տորթը զարդարել հալած շոկոլադով, կամ ընկույզի ու շոկոլադի քերուկով:
