Բաղադրությունը
Խմորի համար`
- ալյուր – 400 գր
- շաքարավազ – 300 գր
- մեղր – 50 գր
- կարագ – 50 գր
- ձու – 3 հատ
- սոդա – 2 թ/գդ
- հյութ կիտրոնի – 4 թ/գդ
Կրեմի համար`
- թթվասեր – 600 գր (27 տոկոս յուղայնությամբ)
- շաքարավազ – 150 գր
- կարագ – 125 գր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք կրեմը: Վերցնում ենք կաթսան, վրան ենք դնում քամիչը։ Թթվասերը լցնում ենք մարլյայի մեջ և դնում քամիչի վրա։ Թթվասերի վրա ծանրություն ենք դնում և գիշերը թողնում ենք, որ ավելորդ ջուրը դուրս գա։ Եթե թթվասերը շատ ջրիկ է, ապա մարլյան պետք է երկու տակ անել։ Առավոտյան թթվասերը թանձրացած կլինի: Թանձր թթվասերը շաքարավազի հետ հարում ենք և դնում գոլորշու վրա։ Մի քիչ եփում ենք, բայց չենք եռացնում, այլապես թթվասերը կկտրվի։ Եթե արդեն թթվասերը կրեմային գույն է ստացել, կրակից վերցնում ենք և սենյակային ջերմաստիճանի կարագ ավելացնում։ Լավ խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք, այնուհետև դնում ենք հերմետիկ ամանի մեջ և առնվազն 3 ժամով դնում սառնարանը։Պատրաստում ենք խմորը: Ձվերը շաքարավազի հետ հարում ենք, այնուհետև լցնում կաթսայի մեջ, ավելացնում հալեցրած կարագը, մեղրը և սոդան, կիտրոնի հյութը, ինչպես նաև ամբողջ ալյուրը։ Խառնուրդը լավ խառնում ենք և դնում գոլորշու վրա։ Անընդհատ խառնելով մոտ 40 րոպե եփում ենք (պետք է խառնենք, որ չկպչի)։Խմորը տաք վիճակում քսում ենք յուղաթղթի վրա, բայց դա պետք է ձեռքերով տարածենք, այնպես որ, լավ կլինի ձեռնոց հագնել, որպեսզի մատները չվառվեն։ Կարող ենք նաև յուղաթղթի վրա լցրած կրեմի վրա սննդային թաղանթ քաշել և այդպես գրտնակել այն։ Սրա շնորհիվ շերտերն անհամեմատ բարակ կստացվեն։ Յուրաքանչյուր շերտը թխում ենք 5-10 րոպե մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում, այնուհետև դեռ տաք վիճակում անհրաժեշտ չափի կտրում ենք, իսկ շերտերի կտրված հատվածները պահում ենք ձևավորման համար։ Նշված բաղադրիչներից A4 չափի թղթի չափի և 1.3 սմ բարձրությամբ 3 շերտ է ստացվում։ Դրանք պատում ենք կրեմով և իրար վրա շարում։ Մեղրով տորթը սառեցնում ենք։
