Սալորով եղջյուրիկներ

Բաղադրությունը`

  • կաթ՝ գոլ վիճակում – 160 մլ
  • չոր ակտիվ խմորիչ (կամ՝ 20 գր թարմ) – 7 գր
  • շաքարավազ – 60 գր
  • ձու – 4
  • կարագ՝ հալեցրած – 125 գր
  • աղ – 1/4 թ/գ
  • ալյուր – 550-600 գր
  • սալոր՝ հասած – 8 հատ
  • դարչին՝ աղացած – 1 թ/գ
  • շաքարավազ (լցոնի համար) – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը`

Խմորիչը լուծում ենք տաք կաթում: Ավելացնում ենք մնացած բաղադրիչները` բացի ալյուրից ու հարիչով խառնում` մինչև քիչ թե շատ միատարր դառնալը:Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրն ու խառնում փափուկ, ոչ կպչուն խմորը: Նրանից ձևավորում ենք գնդիկներ ու դնում խոր ամանի մեջ:Սննդային թաղանթով ծածկում ենք ու թողնում գոլ տեղում մնա: Դա կարող է տևել 40 րոպեից մինչև 1 ու կես ժամ;Այդ ըթացքում խմորը չափսերով պետք է կրկնակի մեծանա:Սալորները կիսում ենք ու հանում կորիզները: Դնում ենք խոր ամանի մեջ, վրան լցնում շաքարավազ ու շաքարի փոշի, խառնում ենք ու թողնում:Խմորը տրորում ենք ու կիսում: Յուրաքանչյուր կեսը շրջանաձև բացում ենք ու բաժանում 8 հատվածի:Յուրաքանչյուր հատվածի լայն մասին դնում ենք լցոնը:Փաթաթում ենք եղջյուրիկների ձևով: Եղջյուրիկները դնում ենք թավայի վրա ու թողնում 20-30 րոպե մնա: Այնուհետև հարած ձու ենք քսում վրան, դնում նախապես 200 աստիճա տաքացրած ջեռոցում ու թխում մինչև վարդագույն կեղև ստացվելը` շուրջ 15-20 րոպե: Մատուցում ենք գոլ կամ լիովին հովացած վիճակում:Սա էլ եղջյուրիկների հարուստ «ներքնաշխարհը» 🙂

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք