Բաղադրիչներ
- տավարի կողիկներ – 1 կգ
- կարմիր չոր գինի – 150 մլ
- սխտոր – 1 գլուխ
- բուսայուղ – 2 ճ/գ
- ալյուր – 1 ճ/գ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Նախապատրաստում ենք բոլոր բաղադրիչները: Միսն անհրաժեշտության դեպքում սենյակային ջերմաստիճանի ենք հասցնում: Կողիկները կտրտում ենք, հոսող սառը ջրի տակ լվանում, չորացնում: Հաստ հատակով տապակի մեջ բուսայուղ ենք լցնում, տաքացնում և կողիկները տապակում ՝ մինչև ոսկեգույն դառնա:
Տապակած կողիկներին ավելացնում ենք նախապես մաքրած սխտորը և մի քիչ տապակում՝ մինչև կեղև ի հայտ գա: Գինի ենք լցնում ու կիսով չափ գոլորշիացնում:
Միսը սոուսի հետ տեղափոխում ենք բարձր կողքերով տապակ ու փայլաթիթեղով շատ ամուր փակում: Դնում ենք նախապես 120 աստիճան տաքացրած ջեռոց և թողնում մնա 2 ժամ:
Տապակը հանում ենք ջեռոցից: Միսը դնում ենք ափսեի վրա, իսկ թխված սխտորն անցկացնում մաղով: Սխտորն ավելացնում ենք մսի սոուսին ու լավ տաքացնում: Ավելի թանձր սոուս ստանալու համար մի գդալ ալյուր ենք ավելացնում: Միսը դնու ենք մատուցելու ափսեում ու տաք սոուս լցնում վրան: Մատուցում ենք անմիջապես:
Շատ համեղ ու հեշտ պատրաստվող ուտեստ, որն, անշուշտ, արժե պատրաստել՝ անկախ նրանից, որ պատրաստումը երկար ժամանակ է պահանջում:
