Բաղադրիչներ
- հավի ֆիլե – 250 գր
- մայոնեզ – 5 ճ/գդ
- ընկույզ – 80 գր
- աղ – 0.5 թ/գդ
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- ձու – 4 հատ
- սոխ – 1 գլուխ
- բուսայուղ – 2 ճ/գդ
- սունկ շամպինիոն պահածոյացված – 200 գր
Պատրաստման եղանակ
Սոխը տապակում ենք մինչ ոսկեգունելը:
Հավի ֆիլեն և ձուն եփում ենք և կտրատում: Այնուհետև կտրատում ենք սնկերը, իսկ ընկույզները՝ մանրացնում: Զանգվածները միացնում ենք, վրան աղ, պղպեղ և մայոնեզ լցնում:
Խառնում ենք և մատուցում:
Ահա և վերջ: Նման համեղ աղցան Դուք դեռ չեք փորձել:
Համեղ աղցան վայելելու ժամանակն է :
