Մսով լցոնված տաքդեղ

Բաղադրությունը

  • տաքդեղ – 22-23 հատ
  • միս տավարի (աղացած) – 1 կգ
  • սոխ – 3 հատ
  • բրինձ – 1 բաժակ(կիսախաշած)
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի

Արգանակի համար՝

  • կարտոֆիլ – 1 հատ
  • սոխ – 1 հատ
  • գազար – 2 հատ
  • լոլիկ – 2 հատ
  • մաղադանոս – մեկ կապ
  • ռեհան – 1ճ/գդ(չորացրած)
  • դափնու տերև (лавровый лист) – 2-3 հատ
  • սխտոր – 3 հատ
  • սոխ կանաչ – մեկ կապ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • ջուր

Պատրաստման եղանակը

Լվանում ենք տաքդեղները, կլոր կտրում պոչի մասից և հանում սերմերը: Աղացած մսին
խառնում ենք մանր կտրատված սոխը, բրինձը, աղն ու սև պղպեղը: Ստացված ֆարշով
լցոնում ենք տաքդեղները:
Լցոնված տաքդեղները դնում ենք կաթսայի մեջ (ընտրեք այնպիսի կաթսա, որը հնարավոր լինի դնել ջեռոցի մեջ),վրան լցնում ենք արգանակի համար նախատեսված կլոր շերտերով կտրատված սոխը, լոլիկը կարտոֆիլը, գազարը, մանր կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը, ամբողջական սխտորը, աղն ու սև պղպեղը:
Ապա վրան լցնում ենք եռման ջուր և դնում միջին կրակի վրա ու հասցնում եռման աստիճանի և հանում կրակի վրայից:Ապա կաթսան դնում ենք ջեռոցը 1,5-2 ժամ 160 աստիճանում: Ջեռոցից հանելուց 10
րոպե առաջ ավելացնում ենք չորացրած ռեհանն ու դափնու տերևները:Թողնում ենք, որ ուտեստը հանգստանա 15 րոպե, ապա լցնում խորը ափսեների մեջ
արգանակի հետ միասին և մատուցում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք