Բաղադրությունը`
- 500 գրամ կարմիր կարտոֆիլ
- 100 գրամ մարինացված մանգո
- 1 հատ գլուխ սոխ
- համեմ
- ձեթ
Պատրաստման եղանակը`
1․Կարտոֆիլը լվանալ, մաքրել և կտրատել միջին չափի խորանարդիկներով։ Կարտոֆիլի վրա սառը ջուր ավելացնել և խաշել մինչև պատրաստ լինելը։ Վերջում քիչ աղ ավելացնել, որպեսզի մարինացված մանգոն ավելացնելուց հետո աղցանը աղի չլինի։
2․Խաշած կարտոֆիլի ջուրը քամել, ավելացնել կտրատած համեմը, կիսալուսնաձև կտրատած սոխը, ձեթը և մարինացված մանգոն։ Բոլորը միասին լավ խառնել։ Քանի որ մարինացված մանգոյի մեջ արդեն բոլոր անհրաժեշտ համեմունքերը կան, ուրիշ համեմունք ավելացնելու կարիք չկա։
Բարի ախորժակ
