ԼԱՎԱՇՈՎ, ՀԱՎԻ ՄՍՈՎ ՈՒ ԳԱԶԱՐՈՎ ՌՈՒԼԵՏ

Բաղադրությունը`

  • հավի կրծքամիս (400 գրամ )
  • լավաշ (2 հատ)
  • հալած պանիր (200 գրամ)
  • գազար (1 մեծ կամ 2 փոքր չափի)
  • սոխ (միջին չափի)
  • սխտոր (2 պճեղ)
  • սամիթ (մի փոքր փունջ)
  • բուսայուղ (3-4 ճաշի գդալ)
  • աղ (ըստ ձեր ճաշակի)
  • սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
  • չաման (1 թեյի գդալ, եթե չեք սիրում, կարող եք չօգտագործել)

Պատրաստման եղանակը`

Հավի կրծքամիսը կտրատել բարակ շերտերի, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, չամանով, ճզմած սխտոով, մեկ ճաշի գդալ բուսայուղով: Մի լավ խառնել և դնել մի կողմ մոտ կես ժամ, որպեսզի միսը մարինացվի: Հավի կրծքամիսը կարող եք մարիանացնել նախորդ գիշեր և դնել սառնարանը:
Մինչ հավի կրծքամիսը մարինացվում է, կարող եք գազարը անցկացնել մեծ քերիչով, կտրատել սոխը, սամիթը:
Մարինացվելուց հետո հավի կրծքամիսը պետք է տապակել: Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել մարինացված հավի կրծքամիսը, խառնել և մի քիչ տապակել: Այնուհետև ավելացնել կտրատած սոխը և մի քիչ էլ տապակել: Այունհետև փակել կափարիչով և եփել մոտ 20 րոպե: Այնուհետև ավելացնել գազարը, կտրատած սամիթի մի փոքր մասը և շարունակել տապակել ևս մի քանի րոպե: Ստուգել, արդյոք միջուկը լավ է համեմված աղով և այլ համեմունքներով: Եթե անհրաժեշտ է մի քիչ էլ աղ և համեմունքներ ավելացնել: Այնուհետև վերցնել թավան կրակից, մի կողմ դնել, որպեսզի մի քիչ հովանա:
Այդ ընթացքում լավաշները դնել մեկը մյուսի վրա և հալած պանիրը քսել ամբողջ մակերեսով: Ես իրար վրա դրված երկու լավաշ եմ օգտագործուն, որովհետև այն հաճախ պատռվում է փաթաթելուց: Երկու լավաշ օգտագործելով՝ դուք կուսափեք այդ խնդրից:
Երբ միջուկը մի քիչ հովանա, այն համաչափ տարածեք հալած պանրի վրա: Ավեացրեք մնացած կտրատած սամիթը:
Այնուհետև լավաշը ամուր փաթաթեք ռուլետի նման:
Կտրատեք լավաշով ռուլետը առանձին բաժինների ( ես կտրատել եմ մոտավորապես 6-7 սմ բաժինների): Դուք կարող եք ձեզ հարմար չափաբաժիններով կտատել:
Ջեռոցը նախօրոք տաքացնել 200 C ջերմաստիճանի: Լավաշով ռուլետները տեղավորել ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ և եփել ջեռոցում մոտ 15 րոպե կամ մինչև ռուլետի վերին շերտը կարմրի և խրթխրթան դառնա:
Ահա և լավաշով, հավի մսով ու գազարով ռուլետը պատրաստ է: Կարող եք դասավորել մատուցվող ափսեի մեջ և մատուցել:
Ես այս համեղ ու խրթխրթան լավաշով ռուլետը պատրաստեցի կիրակի օրը՝ ընթրիքի համար: Մի գավաթ թեյի հետ այս լավաշով ռուլետը հրաշալի ընթրիք ստացվեց իմ ընտնիքի անդամների համար: Բոլորը գոհ մնացին:
Նույնիսկ տղաս՝ Կարենը, հաճույքով կերավ իր բաժին ռուլետը:
Հուսով եմ՝ ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը: Հաճելի օր եմ մաղթում բոլորիդ: Մինչ հանդիպում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք