Բաղադրությունը`
- մարգարին – 200 գր
- շաքարավազ (խմորի ու լցոնի համար) – 1 ճ/գ+1 բաժակ
- սոդա – 0,5 թ/գ
- ալյուր – 2-3 բաժակ
- կաթնաշոռ – 180-200 գր
- ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը`
Պատրաստում ենք խմորը: Փափկած մարգարինը խառնում ենք շաքարավազի,սոդայի և ալյուրի հետ: Լավ ճմլում ենք՝ մինչև ստացվի քիչ թե շատ առաձգական գունդ: Առանձնացնում ենք նրա 1/3-ն ու մի կողմ դնում: Դա պետք կգա պիրոգի վերնամասը փակելու համար:
Պատրաստում ենք լցոնը: Կաթնաշոռը խառնում ենք ձվի ու շաքարավազի հետ: Ջանում ենք այնպես տրորել, որ գնդիկներ չմնան: Խմորի հիմնական զանգվածը բացում ենք գրտնակով ու դնում սիլիկոնե ձևամանի մեջ: Ոչինչ, եթե հատակը պատռվի, կարելի է «կարկատել»:
Համաչափեցնում ենք:
Այժմ կարելի է զարդարել պիրոգի վերնամասը: Դրա համար առանձնացված խմորից մանր կտորներ ենք պոկում ու զգուշությամբ դնում լցոնի վրա այնպես, որ գրեթե ողջ մակերեսը ծածկվի: Արտասովոր մոզաիկ պատկեր է ստացվում:
Պիրոգը դնում ենք նախապես 200 աստիճանում տաքացրած ջեռոցի մեջ: Շառագունելուն պես կարելի է հանել:
Հաճելի թեյախմություն:
