Բաղադրությունը՝
- Վանիլային փոշի-1 թեյի գդալ
- Ալյուր-180 գրամ
- Շաքարավազ-50 գրամ
- Աղ-0.5 թեյի գդալ
- Կաթ-60 մլ
- Փխրեցուցիչ-10 գրամ
- Ձու-6 հատ
- Սերուցք-200 մլ
Պատրաստման եղանակը՝
Սերուցքը, կաթը, շաքարավազը, 2 ձուն և վանիլային փոշին միասին հարել: Վրան ավելացնել աղ, փխրեցուցիչ և ալյուր: Լավ հարել:
4 ձվի սպիտակուցը հարել: Ապա այն ավելացնել սերուցքով զանգվածի մեջ: Թավայի մեջ, մոտովորապես ամեն կողմը 3 վայրկյան տապակել: Իրար վրա դասավորել և տաք-տաք մատուցել:
