Կանապե Զատիկ

Բաղադրությունը

  • կրեկեր – 16 հատ (կլոր)
  • պանիր մասկարպոնե – 80-100 գր
  • լոլիկ չերրի – 8 հատ
  • բուսայուղ – 1/4 թ/գդ
  • ձիթապտուղ սև – 16 հատ
  • կանաչի

Պատրաստման եղանակը

Յուրաքանչյուր կրեկերի վրա պանիր ենք քսում (ամեն մի կրեկերին մոտ 1 թ/գդ պանիր է գնում)։ Դրանք զատիկների «ծաղիկներն» են լինելու։ Պանրապատ կրեկերները առայժմ մի կողմ ենք դնում։ Եթե պանիրը առանց հավելումների է, կարող ենք կանաչի ավելացնել, ինչը հետաքրքիր համ կհաղորդի։ Կարող ենք նաև ճզմած սխտոր ավելացնել պանրին։Չերրի լոլիկները մեջտեղից կիսում ենք։ Լոլիկի յուրաքանչյուր կեսի վրա կենտրոնից 2/3 մասի չափով (մինչև վերջ չենք կտրում) կտրվածք ենք անում։ Զատկի «թևիկները» թեթևակի բացում ենք։Ձիթապտուղների 1/3 մասը կտրում ենք` դա զատկի «գլուխն» է լինելու։Ձիթապտուղների մնացորդները դաանակով մանրացնում ենք (որքան մանր, այնքան լավ)։ Մի քանի կաթիլ բուսայուղ ենք ավելացնում և խառնում ենք։Կանապեները հավաքում ենք։
Պանրապատ կրեկերի վրա չերրի լոլիկներն ենք դնում։ Լոլիկի հիմնամասում ձիթապտուղ ենք դնում։ Ձիթապտղի մեջ բեղիկներ ենք դնում(դա կարող է լինել կանաչ սոխի կամ կանաչու տեսքով)։ Մանրացված ձիթապտուղները փայտիկների կամ դանակի օգնությամբ լոլիկի վրա ենք դնում։ Սա փոքր-ինչ երկար գործընթաց է, այնպես որ պետք է համբերությամբ զինվենք։
Բարի ախորժակ։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք