Բաղադրությունը՝
- սպիտակաձավար – 1.5 բաժակ
- կոկոսի քերուկ – 1 բաժակ
- ալյուր – 0.5 բաժակ
- կարագ – 100 գր
- կաթ – 0.5 բաժակ
- շաքարավազ – 1.5 բաժակ
- ջուր – 0.5 բաժակ
- կիտրոնի հյութ – 2 ճ/գ
- փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները` ալյուրը, սպիտակաձավարն ու 1 բաժակ շաքարավազը (0,5 բաժակ շաքարավազը թողնում ենք անուշահյութ պատրաստելու համար):
Ավելացնում ենք փափկած կարագն ու կաթը:Զանգվածը կամաց խառնում ենք, որպեսզի ստացվի պլաստիլինի նմանվող պինդ խմոր:Զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու եփում 30-35 րոպե 180 աստիճան ջերմությամբ, մինչև ոսկեգույն դառնա:
Մինչ պիրոգը պատրաստ կլինի, պատրաստում ենք անուշահյութը: Դրա համար խառնում ենք ջուրը, շաքարավազն ու կիտրոնի հյութը: Անուշահյութը եփել 7-10 րոպե: Պիրոգը հանել ջեռոցից և ձևամանի մեջ փախլավաձև կտրտել, վրան լցնել անուշահյութը: Խմորը ծածկել սրբիչով ու թողնել այնքան, մինչև անուշահյութը ներծծվի:Մատուցելիս պիրոգի վրա կարող ենք լցնել կոկոսի փաթիլներ և ձևավորել նուշով:
