Բաղադրությունը՝
- ձու – 2 հատ
- մայոնեզ – 4 ճ/գ
- թթվասեր – 4 ճ/գ
- ալյուր – 9 ճ/գ
- պանիր՝ պինդ – 100 գր
- երշիկ եփված – 200 գր
- լոլիկ – 1 հատ
- սունկ շամպինիոն – 100 գր
- աղ – ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
- խնկածաղիկ – ըստ ճաշակի
- խմելի սունելի – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Խառնում ենք ձվերը, թթվասերը, մայոնեզն ու ալյուրը:Ստանում ենք հեղուկ խմոր: Աղ ու պղպեղ ենք անում: Պատրաստում ենք լցնոնը: Երշիկը կտրտում ենք մանր խորանարդիկների ձևով:
Լոլիկը կտրտում ենք ոչ մեծ կտորներով: Շամպինյոնը կտրտում ենք ոչ մեծ կտորներով:Պանիրը քերում ենք մեծ ատամնավոր քերիչով: Խմորը դնում ենք տաքացրած թավայի մեջ, շարում ենք վրան շամպինյոնն ու երշիկը: Հետո շարում ենք լոլիկը, աղ ու պղպեղ ենք անում, վրայից լցնում քերած պանիրը: Փակում ենք կափարիչով ու պատրաստում միջին թեժության կրակի վրա մոտ 10 րոպե:
Պիցցան տարեցտարի էլ ավելի լայն տարածում է գտնում, ինչը զարմանալի չէ: Դրա գաղտնիքը պիցցայի պատրաստման պարզությունն է, սննդարարությունն ու տարբեր մթերքներ օգտագործելու հնարավորությունը: Չափաբաժինը՝ 4 հոգու համար:
