Բաղադրությունը
- ալյուր – 1,5 բաժակ + 1,5 ճ/գդ ալյուր
- կարագ – 125 գր
- շաքարավազ – 220 գր
- փխրեցուցիչ – 1 թ/գդ
- աղ – 1 պտղունց
- ձու – 3 հատ
- օսլա (крахмал) – 1 թ/գդ
- հաղարջ սև – 600 գր (սառեցված)
Պատրաստման եղանակը
1,5 բաժակ ալյուրը կարագի հետ տրորում ենք մինչև մանր փշրանք ստանանք։ Լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք 100 գր շաքարավազը, 0,5 թ/գդ փխրեցուցիչը և մեկ պտղունց աղը։ Սպիտակուցները առանձնացնում ենք դեղնուցներից: Սպիտակուցները դնում ենք սառնարանի մեջ, իսկ դեղնուցները ավելացնում ալյուրով ու կարագով փշրանքի մեջ։Ձեռքով խմոր ենք հունցում, ապա գունդ ձևավորում, ծածկում սննդային թաղանթով և 30 րոպեով դնում սառնարանը։Սառեցված հաղարջը լցնում ենք քամիչի վրա և վրան եռման ջուր լցնում, 10 րոպե թողնում ենք, այնուհետև անձեռոցիկով չորացնում։ Սառած սպիտակուցները հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք։Այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք մնացած շաքարավազը, փխրեցուցիչը, ալյուրը, օսլան և զգուշորեն խառնում ենք նաև հաղարջը։Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան։ Բացվող ձևամանի հատակն ու եզրերը պատում ենք կարագով։ Խմորը հանում ենք սառնարանից և ձեռքով կողքեր ձևավորելով ձևամանով մեկ տարածում։ Միջուկը լցնում ենք խմորի վրա։Պիրոգը թխում ենք 25-30 րոպե, ընդ որում, առաջին 15 րոպեն թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, իսկ հետո` մինչև 150 աստիճանում։ Նախքան պիրոգը կտրելը, պետք է այն հասցնել սենյակային ջերմաստիճանի։ Բարի ախորժակ։
