Բաղադրությունը
- պատրաստի շերտավոր խմոր – 200-300 գր
- սունկ շամպինիոն – 250 գր
- պանիր – 100-150 գր
- ձու – 2 հատ
- սոխ – 1 գլուխ
- գազար – 1 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 100 մլ
- թթվասեր – 350 գր
- սխտոր – 3 պճեղ
- լոլիկ – 5-7 հատ
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սնկերն ու սոխը մանր կտրատում ենք, գազարն անցկացնում քերիչով և մարմանդ կրակին մի քանի րոպե տապակում։Շերտավոր խմորը գրտնակում ենք և կողքեր ձևավորելով դնում ձևամանի մեջ։ Վրան լցնում ենք կտրատած լոլիկներն ու տապակած բանջարեղենը (նախօրոք մի փոքր սունկ մի կողմ ենք դնում)։Պանիրն անցկացնում ենք քերիչով, 2/3 մասը լցնում ենք ամանի մեջ, վրան ավելացնում 2 ձու, սերուցքն ու թթվասերը և ցանկության դեպքում աղ ու պղպեղ ցանում։Սոուսը լցնում ենք պիրոգի վրա և տեղափոխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը։ 25 րոպե անց պիրոգի վրա լցնում ենք մնացած քերած պանիրն ու մեջտեղում սունկ լցնում։Ջեռոցում թողնում ենք ևս 15 րոպե, հանում, վրան մաղադանոսով ձևավորում ու մատուցում։
