Բաղադրությունը
Օմլետի համար՝
- ձու – 3 հատ
- պանիր – 100 գր
- մայոնեզ – 100 գր
- սպիտակաձավար – 1 ճ/գդ
Միջուկի համար՝
- հավի միս – 300-350 գր (աղացած)
- սոխ – 2 գլուխ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք օմլետը: Ձվերը, մայոնեզը, քերած պանիրն ու սպիտակաձավարը լցնում ենք ամանի մեջ և խառնում այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Թողնում ենք, որ սպիտակաձավարն ուռչի:Պատրաստում ենք լցոնը: Սոխը մանրացնում ենք և բուսայողով տապակում մինչև ոսկեգույն դառնալը:Հետո լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում ենք:Միսը, սոխը, աղն ու պղպեղը լավ խառնում ենք:Տապակի մեջ բուսայուղապատ թուղթ ենք փռում և օմլետի խմորը լցնում մեջը:Թխում ենք 180 աստիճանում, մինչև թեթևակի կարմրելը:Թուղթը պոկում ենք:Խճողակը տարածում ենք օմլետի մակերևույթին:Ռուլետի նման փաթաթում ենք:Հետո փաթաթում ենք նրբաթիթեղի մեջ և 180 աստիճանում թխում 40 րոպե: Թողնում ենք հովանա նրբաթիթեղի մեջ, որպեսզի դուրս եկած հյութը ներծծվի ռուլետի մեջ:Հովանալուց հետո կտրատում ենք ու համտեսում:
