Բաղադրությունը
- միս խոզի – 3 հատ (փափկամիս)
- պանիր հոլանդական – 3 կտոր
- սունկ շամպինիոն – 5 հատ
- բուսայուղ – 3 ճ/գդ
- հազրեվարդ (розмарин) – 0,5 թ/գդ
- պապրիկա – 0,5 թ/գդ
- ընկույզ – 0,5 թ/գդ
- մաղադանոս – 1 պտղունց
- սխտոր – 0,5 պճեղ
- զիրա – 1 պտղունց
- դարչին – 1 պտղունց
- աղ – 1 պտղունց
- կիտրոն – զարդարելու համար
Պատրաստման եղանակ
Սնկերը կտրատում և բուսայուղի մեջ տապակում ենք:Խոզի փափկամսերը մեջտեղից կտրում ենք, պոլիէթիլենային թաղանթով փաթաթում ենք և երկու կողմից լավ հարվածում:2 ճ/գդ բուսայուղի մեջ լցնում ենք բոլոր համեմունքներն ու խառնում: Սոուսը քսում ենք սթեյքերին և յուրաքանչյուրի վրա պանիր դնում:Լցնում ենք սունկը և սթեյքերը փակում:Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և յուրաքանչյուրը փայլաթիթեղով փաթաթում: Թխում ենք 240 աստիճան տաքացրած ջեռոցում 60-70 րոպե:Զգուշությամբ փայլաթիթեղից հանում ենք:
