Բաղադրությունը
- հավի փափկամիս – 500 գր
- սոյայի սոուս – 3 ճ/գդ
- բուսայուղ – 1 ճ/գդ
- գինու քացախ – 1 ճ/գդ
- սխտոր – 1-2 պճեղ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը համաչափ շերտերով կտրատում ենք:Մսի կտորները դնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում սոյայի սոուսը, բուսայուղը, քացախը (կամ կիտրոնահյութը), ճզմած սխտորը և աղ ու պղպեղ ենք ավելացնում: Գդալով լավ խառնում ենք ու 60 րոպե կամ ավելի երկար թողնում, որ մարինացվի:Վերցնում ենք 20 սմ երկարությամբ փայտիկները և մսի կտորները ծակելով անցկացնում ենք վրան:Հետո պտտում ենք առանցքի շուրջը:Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք լցնում և լավ տաքացնում: Փայտիկները դնում ենք թավայի մեջ և 2-3 րոպե տապակում միջինից ուժեղ կրակի վրա: Շրջում ենք, տապակում ևս 2-3 րոպե, որպեսզի բոլոր կողմերին ախորժելի կեղև առաջանա: Հետո կրակը թուլացնում ենք, կափարիչը ծածկում ու 5-6 րոպե եփում մինչ պատրաստ լինելը:Հավի քյաբաբը կարելի է մատուցել ցանկացած խավարտի՝ կարտոֆիլի խյուսի, բրնձի, ինչպես նաև աղցանի հետ:
