Բաղադրությունը
- սոխ – 1 գլուխ
- բուսայուղ – տապակելու համար
- տաքդեղ – 1 հատ
- սխտոր – 2 պճեղ
- լոլիկ – 400 գր
- աղ – ըստ ճաշակի
- քրքում – 0,5 թ/գդ
- զիրա – 0,5 թ/գդ
- ձու – 4 հատ
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- մաղադանոս – 6-7 ճյուղ
Պատրաստման եղանակը
Մանր կտրատած սոխը թեթևակի տապակում ենք: Ավելացնում ենք խորանարդիկներով կտրատած տաքդեղը: Տաքդեղը փափկելուց հետո, ավելացնում ենք մանրացված սխտորը:Լոլիկները նախապես եռման ջրի մեջ ենք լցնում, մի քիչ թողնում ենք և կեղևազատում, ինչից հետո խորանարդիկներով կտրատում ենք, լցնում թավայի մեջ և վրան աղ, քրքում ու զիրա ավելացնում:Զանգվածը եռալուց հետո 4 փորվածք ենք անում և յուրաքանչյուրի մեջ զգուշորեն ձու կոտրում:Թույլ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև ձվերը պատրաստ լինեն (տապակվելու աստիճանը ինքներս ենք որոշում): Յուրաքանչյուր ձվի վրա աղ և աղացած սև պղպեղ ենք ցանում:Մատուցելուց առաջ վրան մանր կտրատված մաղադանոս ենք ավելացնում:
