Բաղադրությունը
- ծովախեցգետնի ձողիկներ – 200 գր
- պանիր – 100 գր
- ձու – 2 հատ
- սխտոր – 1 պճեղ
- մայոնեզ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Գեղեցիկ, համեղ և հետաքրքիր աղցան:
Ձվերը եռացնում ենք և մոտ 10 րոպե խաշում, այնուհետև հոսող ջրի տակ սառեցնում:Ծովախեցգետնի ձողիկները մանր քերիչով անցկացնում ենք, իսկ 1 ձողիկը կարող ենք թողնել ձևավորման համար:Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով:Ձվերն անցկացնում ենք մանր քերիչով:Պանիրը, ձուն և ծովախեցգետնի ձողիկների կեսը լցնում ենք աղցանի համար նախատեսված ամանի մեջ:Ավելացնում ենք 2-3 ճ/գդ մայոնեզն ու ճզմած սխտորը: Խառնում ենք մինչ կստանանք միասեռ զագված: Ստացված զանգվածով ընկույզի չափ գնդիկներ ենք ձևավորում և դրանք թաթախում ենք մնացած ծովախեցգետնի մեջ:Արդյունքում 18 հատ գնդիկ ենք ստանում, դնում ենք ամանի մեջ և ըստ ցանկության կանաչիով և ծովախեցգետնի ձողիկներով ձևավորում:
