Բաղադրությունը
- միս տավարի (աղացած) – 900 գր
- լոլիկ չերրի – 5 հատ
- սոխ կանաչ – մի քանի ճյուղ
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 1 պճեղ
- հաց սպիտակ – 2 կտոր
- աղ – ըստ ճաշակի
- սպիտակաձավար – 2 ճ/գդ
- թեյ սև – 2 հատ
- ջուր – 250 մլ
- մաղադանոս – մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Աղացած միսը կարող ենք վերցնել նաև հավի և խոզի:
Մսի մեջ լցնում ենք ճզմած սխտորը, կեղևազրկած և մանրացրած լոլիկները, աղն ու պղպեղը:
250 մլ ջրում եռացնում ենք թեյը և լցնում հացի կտորների վրա:Մսի վրա լցնում ենք քերիչով անցկացրած սոխը և ավելացնում սպիտակաձավարը: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատում ենք, ավելացնում հացն ու թեյը և լցնում խճողակի մեջ:Ձևավորում ենք կոտլետներ և տապակում ոչ մեծ քանակությամբ բուսայուղի մեջ:Ահա և վերջ:
