Բաղադրությունը
- գազար – 300 գր
- խնձոր – 300 գր
- թթվասեր – 100 գր
- ընկույզ – 30 գր
Պատրաստման եղանակը
Գազարը մաքրում ենք և անցկացնում ենք խոշոր քերիչով։Խնձորները կեղևազատում ենք և անցկացնում խոշոր քերիչով։Ընկույզը դանակով մանրացնում ենք։Աղցանամանի մեջ ենք լցնում գազարն ու խնձորը։ Ավելացնում ենք թթվասերը, խառնում ենք (եթե գազարը քաղցր չէ, իսկ խնձորները թթվաշ են, ապա 2 ճ/գդ շաքարավազ ենք ավելացնում։Աղցանը մատուցելիս` վրան ընկույզ ենք ցանում։
