Բաղադրությունը
- գազար – 500 գր
- սոխ – 100 գր
- ընկույզ – 100 գր
- ձու – 3 հատ
- աղ
- պղպեղ սև
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
Գազարը աղաջրի մեջ խաշում ենք (եռալուց հետո 20-25 րոպե եփում ենք)։Ձվերը եփում ենք (եռալուց հետո 10 րոպե եփում ենք)։ Վրան սառը ջուր ենք լցնում և սառեցնում։Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք, այնուհետև կիսաշրջանները 2 մասի ենք բաժանում։Սոխը 5-10 րոպե բուսայուղի մեջ տապակում ենք` մինչև փափկի և թափանցիկ դառնա։Գազարը մաքրում ենք և անցկացնում ենք խոշոր քերիչով:Ձվերը մաքրում ենք և անցկացնում ենք խոշոր քերիչով ։Ընկույզը մանրացնում ենք։Գազարը, սոխը, ընկույզն ու ձվերը լցնում ենք աղցանամանի մեջ։Աղ և պղպեղ ենք անում, բուսայուղ լցնում և լավ խառնում։ 1-2 ժամ թողենում ենք սառնարանում, այնուհետև համտեսում:
