Բաղադրությունը
- խեցգետնի ձողիկներ 240 գրամ
- պահածոյացված եգիպտացորեն 350 գրամ
- ձու 3 հատ
- սոխ 150 գրամ
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել: Եթե օգտագործում եք կծու սոխ, ապա այն պետք է թողնել եռացրած ջրի մեջ 10 րոպե, ապա ջուրը թափել, սոխը լվանալ սառը ջրով: Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատել: Ձվերը անցկացնել միջին չափի քերիչով: Խառնել եգիպտացորենը, ձուն, սոխը և ծովախեցգետնի ձողիկները: Համեմել աղով: Ավելացնել մայոնեզը:
