Բաղադրությունը
- լազանյայի շերտեր – 25 հատ
- պանիր պարմեզան – 100 գր
- ձիթայուղ – 2 ճ/գդ
Բոլոնյեզ սոուսի համար՝
- միս տավարի (աղացած) – 600 գր
- լոլիկի մածուկ – 1 բանկա
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- կանաչի – 3 թ/գդ (ըստ ճաշակի)
Բեշամել սոուսի համար՝
- կաթ – 1 լ
- կարագ – 120 գր
- ալյուր – 3 ճ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) – մի պտղունց
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք բոլոնյեզ սոուսը: Դրա համար միսը 6-7 րոպե տապակում ենք, ավելացնում կանաչեղենը, աղը, պղպեղը, լոլիկի մածուկն ու եփում ևս 7 րոպե: Կրակից վերցնում ենք:Պատրաստում ենք բեշամել սոուսը: Դրա համար կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում ալյուրը: Անընդհատ խառնելով, քիչ-քիչ լցնում ենք կաթ, ավելացնում մշկընկույզը, աղը, պղպեղը և եփում ենք ևս 8-10 րոպե, մինչև սոուսը համասեռ դառնա:Թխվածքի ձևամանը ձիթայուղում ենք և հատակին դնում լազանյայի թերթերն այնպես, որը մեկը մի քիչ ծածկի մյուսին: Վրան տարածում ենք բոլոնյեզի մի մասն ու հավասարեցնում:Լցնում ենք բեշամել սոուսը, վրան մի քիչ քերած պարմեզան ցանում: Նույն եղանակով շարում ենք բոլոր շերտերը, մինչև որ բաղադրիչները վերջանան: Վերջին շերտը դնում ենք լազանյայի շերտը, վրան լցնում բեշամել սոուսն ու քերած պարմեզան ցանում:Թխում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 35 րոպե:
