միս տավարի (աղացած) – 1 կգ (նաև խոզի)
սոխ – 250 գր
գազար – 180 գր
ձու – 2 հատ
հնդկաձավար (гречка) – 2 ճ/գդ (խաշած)
հաց սպիտակ – 2-3 կտոր (բատոն)
կաթ – 230 մլ (կամ արգանակ)
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Սոխը մանր խորանարդներով կտրատում ենք, գազարը անցկացնում ենք քերիչով։Սոխը բուսայուղի մեջ տապակում ենք մինչև ոսկեգույն դառնա, այնուհետև ավելացնում ենք գազարը։ Մի քանի րոպե տապակում ենք, մինչև գազարը փափկի։Ձուն լցնում ենք մսի խճողակի մեջ, աղ և պղպեղ ենք անում` ըստ ճաշակի։ Հնդկաձավարը եփում ենք, սառեցնում և ավելացնում մսով զանգվածի մեջ։Ձուն լցնում ենք մսի խճողակի մեջ, աղ և պղպեղ ենք անում` ըստ ճաշակի։ Հնդկաձավարը եփում ենք, սառեցնում և ավելացնում մսով զանգվածի մեջ։Տապակած բանջարեղենը և կաթի մեջ թրջած հացը լցնում ենք մսով զանգվածի մեջ։Լավ խառնում ենք, որպեսզի զանգվածը միասեռ դառնա։Կոտլետներ ենք ձևավորում և տեղափոխում ենք յուղապատ տապակի մեջ։Եփում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում` մինչև թեթևակի կարմրեն։
