Բաղադրությունը
- եգիպտացորեն պահածոյացված – 340 գր
- սունկ շամպինիոն պահածոյացված – 300 գր
- վարունգ – 6 հատ
- խոզապուխտ – 340 գր
- սոխ կանաչ – 60 գր
- մայոնեզ – 200 գր
Պատրաստման եղանակը
Պահածոյացված սունկը կտրատում ենք։ Այնուհետև պահածոյացված եգիպտացորենի ջուրը թափում ենք և եգիպտացորենը լցնում աղցանամանի մեջ։Խոզապուխտը ձողիկներով կտրատում ենք։Այնուհետև նույն ձևով կտրում ենք նաև թարմ վարունգները և ավելացնում ենք կանաչ սոխի թևերը։Այդ ամենը խառնում ենք, աղ անում և մայոնեզով համեմում։ Աղցանը պատրաստ է, բարի ախորժակ։
