Աղցան ”Նռան ապարանջան”

Բաղադրությունը

  • հավի ֆիլե – 400 գր
  • բազուկ – 1 հատ
  • կարտոֆիլ – 3 հատ
  • ձու – 3 հատ(խաշած)
  • գազար – 2 հատ
  • սոխ – 1 գլուխ
  • ընկույզ – 100 գր
  • մայոնեզ – ըստ ճաշակի
  • նուռ – 1 հատ
  • բուսայուղ – 1 ճ/գդ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Աղցանի համար նախատեսված բանջարեղենը լավ լվանում ենք, դնում առանձին կաթսաների մեջ, վրան ջուր լցնում (ջրի մեջ մոտ 0,5 թ/գդ աղ ենք լցնում) և խաշում։ Կարտոֆիլը պատրաստ կլինի 25-30 րոպեում, գազարը` 20-25 րոպեում,իսկ բազուկը 50-55 րոպեում (թույլ կրակի վրա)։ Բազուկի պոչը չենք մաքրում և եփելուց հետո անմիջապես սառը ջուր ենք լցնում վրան։ Բազուկը անհրաժեշտ է արագ սառեցնել, դրա համար լավ կլինի սառը ջրի տակ պահենք։Երբ բանջարեղենը սառի, կեղևահան կանենք և կանցկացնենք մեծ քերիչով։ Ձուն նույնպես մաքրում ենք և քերիչով անցկացնում։Հավի ֆիլեն աղաջրի մեջ եփում ենք(25-30 րոպե), սառեցնում և շերտերով կամ խորանարդաձև կտրատում։Ընկույզը մանրացնում ենք (բայց շատ չենք մանրացնում)։ Կարող ենք ընկույզը լցնել սրբիչի մեջ և լավ գրտնակել։ Կարելի է նաև պարզապես կտրատել։ Իսկ եթե բլենդերի մեջ ենք աղում, մի քանի սեղմումը բավական կլինի։Աղցանի սոխը (փոքր խորանարդիկներով) բուսայուղի մեջ տապակում ենք։ Պետք է ոսկեգույն երանգ ստանանք, իսկ սոխը պետք է փափուկ լինի։ Այնուհետև լավ կլինիսոխը քամենք, որպեսզի աղցանի մեջ ավելորդ բուսայուղ չլինի։Մեծ ափսեի մեջտեղում բաժակ ենք դնում և բոլոր բաղադրիչները շարում շուրջը։Բաժակի բարձրությունից է կախված աղցանի բարձրությունը։Առաջին շերտը հավի ֆիլե` համեմված աղով և պղպեղով։ Վրան մայոնեզի շերտով ենքպատում։Երկրորդ շերտ` գազար, աղ, պղպեղ, ընկույզ և մայոնեզ։ Մայոնեզն ու համեմունքներն ըստ ճաշակի ենք անում։Երրորդ շերտ` կարտոֆիլ, աղ, պղպեղ և մայոնեզ։Չորրորդ շերտ` բազուկի մի մասը, աղ և պղպեղ։Հինգերրորդ շերտ` սոխ, ընկույզ, մայոնեզ։Վեցերորդ շերտ` աղով, պղպեղով և մայոնեզով համեմված ձու։Յոթերորդ շերտ` մնացած բազուկը և մայոնեզը։
Բաժակը զգուշորեն հանում ենք։ Մեջտեղի հատվածը կարող ենք մայոնեզով պատել, իսկ եզրերին բազուկ դնել, այնուհետև նռան հատիկներ։Հասած նուռը լվանում ենք, կտրում և հատիկները հանում։ Աղցանի ողջ մակերեսը
պատում ենք նռան հատիկներով։ Եթե նռան հատիկները լավ չեն կպնում , կարող ենք բազուկի վրա մի քիչ մայոնեզ քսել։Աղցանը մեկ գիշերով սառնարան ենք տեղափոխում, որպեսզի լավ ներծծվի։ Սառնարան դնելուց առաջ փաթաթում ենք սննդային փաթեթի մեջ, որպեսզի նռան հատիկները չչորանան։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք