Բաղադրությունը
Խմորի համար՝
- ալյուր – 250 գր
- կարագ – 125 գր
- աղ – 1 պտղունց
- ջուր – 3-4 ճ/գդ
Միջուկի համար՝
- ձուկ – 800 գր (Իշխան)
- կարագ – 50 գր
- ռեհան – 10-15 ճյուղ
- սամիթ – 5 ճյուղ
- համեմ – 5 ճյուղ
- կիտրոն – 0.5 թ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- մանանեխ – ըստ ճաշակի
Ինչպես նաև՝
- ձվի դեղնուց – 1 հատ
- կաթ – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Սառը կարագը, ալյուրը և աղը բլենդերով խառնում ենք, ավելացնում ենք շատ սառը ջուրը և խմոր հունցում: Խմորը գնդում ենք, պատում պոլիէթիլենային թաղանթով և 40 րոպեով տեղափոխում սառնարան:Կանաչիները մանր կտրատում ենք և վրան ավելացնում քերիչով անցկացրած կիտրոնի կեղևը: Այնուհետև ավելացնում ենք կարագը, աղն ու պղպեղը և զանգվածը լավ խառնում ենք:Ձուկը կտորների ենք բաժանում և կտորներն էլ առանձնացնում վերևի և ներքևի մասերից ու ազատում փշերից: Խմորը գրտնակում ենք և ձկան քանակութամբ կտորների բաժանում: Խմորի մեջ դնում ենք ձկան ներքևի մասը և վրան միջուկ լցնում:Այնուհետև վերցնում ենք ձկան վերևի մասը և դնում միջուկի վրա: Վրան աղ և պղպեղ ենք ցանում (ցանկության դեպքում կարող ենք մանանեխ ավելացնել):Խմորը զգուշությամբ փաթաթում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և վրան կաթ և ձվի դեղնուց քսում: Թխում ենք 30-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
