Բաղադրությունը
- ձու – 3 հատ
- ռուկոլա – 1 կապ
- թթվասեր – 2 ճ/գդ
- հյութ կիտրոնի – 2 թ/գդ
- ընկույզ – 1 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձվերը խաշում ենք (եռալուց հետո 10 րոպե եփում ենք), այնուհետև վրան սառը ջուր լցնելով, սառեցնում։ Ձվերը մաքրում ենք և ոչ մեծ կտորներով կտրատում։Պատրաստում ենք սոուսը. թթվասերը, կիտրոնահյութը, աղն ու պղպեղը խառնում ենք իրար։Աղցանամանի մեջ ենք շարում ռուկոլայի տերևները, վրան ենք լցնում ձվերը։ Սոուսը թեյի գդալով լցնում ենք վրան, այնուհետև ընկույզ ցանում։ Ռուկոլայով և ձվերով աղցանը պատրաստ է։
