Բաղադրությունը
- ապխտած կրծքամիս 600 գրամ
- պահածոյացված կանաչ ոլոռ 400 գրամ
- հաց 1 հատ
- ձեթ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հացը կտրտել խորանարդիկներով: Տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը: Ապխտած մսից հեռացնել կաշին, առանձնացնել ոսկորները, միսը մանր կտրատել: Խառնել կանաչ ոլոռը, միսը, հացը (ցանկալի է այն ավելացնել մատուցելուց առաջ` խրթխրթան լինելու համար): Ավելացնել մայոնեզը:
