Բաղադրությունը
- բրոկոլի – ըստ ճաշակի (սառեցրած)
- գազար – 1 հատ (սառեցրած)
- եգիպտացորեն պահածոյացված – 0,5 բանկա
- ոլոռ – 0,5 բանկա (սառեցրած)
- սոխ – 0.5 գլուխ
- աղ – ըստ ճաշակի
- սխտոր – 2 պճեղ
Պատրաստման եղանակը
Սոխը տապակում ենք մինչև կարմրելը:Ավելացնում ենք սառեցրած բանջարեղեններն ու մի պճեղ սխտորը: Մի քիչ ջուր ենք լցնում, աղ ավելացնում և շոգեխաշում այնքան, մինչև բանջարեղենը եփվի: Այնուհետև ավելացնում ենք խաշած բրինձը և սխտորի մյուս պճեղը ու բոլորը միասին շոգեխաշում 2-3 րոպե:Պատրաստ է:
